Այս տարվա հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հայտնել էինք, որ 2020թ․ առաջին 5 ամիսներին մենք ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարի, բայց, ցավոք սրտի, այդ վիճակագրությունը փոխվել է։ Իհարկե, այս փոփոխությունն ամբողջությամբ չի կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն նպաստում է այդ գործոնին»,- նշեց վարչապետը։