Չինաստանը ծրագրում է հուլիսի վերջին արձակել իր առաջին մարսագնացը: Tianwen-1 Mars մարսագնացը Հայնանից կարձակվի հուլիսի 20-25-ը, հայտնում է AFP-ը՝ հղում անելով արբանյակի արձակման Xichang կենտրոնին:

Սա կլինի Չինաստանի առաջին միջմոլորակային առաքելությունը, որը տեղի կունենա ԱՄՆ-ի հաջորդ մարսագնացի գործարկումից ոչ շատ առաջ:

Tianwen-1-ը բաղկացած է ուղեծրային սարքից, ռովերից ու իջնող սարքից եւ, ինչպես սպասվում է, նմուշներ կհավաքի մոլորակի մակերեւույթից: Համակարգը տիեզերք կտեղափոխվի Long Long հրթիռով եւ ակնկալվում է, որ այն մոտավորապես 2021 թվականի փետրվարին կհասնի Մարս: