Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած նետած կորոնավիրուսով վարակված 55-ամյա պացիենտի մոտ խորացված թոքաբորբ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ից։

«Պացիենտի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Ունի ստորին վերջույթների կոտրվածք։ Նա այսօր հետազոտվել է, նաեւ խորացված թոքաբորբ ունի։ Մեկ շաբաթ անց վնասվածքաբանական եւ նյարդաբանական վիրահատություն կիրականացվի»,- հայտնեցին բկ-ից։