Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը չի բացառել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը: Ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ժամանակ՝ նա հայտնել է, որ ԵՄ արտգործնախարարները կհանդիպեն հուլիսի 13-ին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հարցը, եւ կարող են դիտարկել Անկարայի դեմ նոր պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:

«Մեր խնդրանքով հուլիսի 13-ին բացառապես Թուրքիայի հարցով կկայանա ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- հայտարարել է Ժան Իվ Լե Դրիանը: «ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի տնտեսական գոտում հորատման համար: Կարող են սահմանվել նաեւ այլ պատժամիջոցներ»: