Բրիտանացի որոշ փորձագետներ կտրուկ դատապարտել են ռեմդեսիվիրի՝ COVID-19-ը բուժելու համար միակ արտոնագրված դեղամիջոցի համաշխարհային գրեթե բոլոր մատակարարումները գնելու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է AP-ը։

Սասեքսի համալսարանի ավագ դասախոս Օհիդ Յակուբը դա անվանել է «հիասթափեցնող նորություն»: «Սա ակնհայտորեն ցույց է տալիս այլ երկրների հետ համագործակցել չցանկանալը եւ այն վախեցնող ազդեցությունը, որը նա ունի մտավոր սեփականության իրավունքի մասին միջազգային համաձայնագրերի վրա»,- ասել է Յակուբը:

Նախօրեին ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների համար ռեմդեսիվիր գնելու «զարմանալի գործարք» է կնքել Gilead ընկերության հետ։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը հայտնել է, որ Թրամփը 500 000 չափաբաժին դեղամիջոց է ապահովել՝ ինչը կազմում է հուլիսին Gilead-ի արտադրական հզորության 100%-ը, իսկ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին՝ 90%-ը: