Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանը նոր ստեղծագործություն է թողարկել։ Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնել «գեղեցիկ աշխատանքի համար»:

«Օգնենք երկրին, մեր բժշկին, ինքներս մեզ ու հարևանին:

Պաշտպանիր քեզ, պաշտպանիր ինձ, միասին մենք կպաշտպանենք երկիրն ու մեր հայրենիքը նորագույն այս ժանտախտից», գրել է Նիկոլ Փաշինյանը եւ տեղադրել երգի հոլովակը: