Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրերին երկրի արեւմտյան հատվածում ժանտախտ հիվանդության 2 դեպք են գրանցել, հայտնում է Montsame գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ բռնկումը տեղի է ունեցել Հովդ այմակում (նահանգին համարժեք վարչատարածքային միավոր): Մեկ մարդու մոտ դիտվում է հիվանդության թոքային ձեւ:

Այմակի տարածքում կարանտին է մտցվել, շրջան ավտոտրանսպորտի մուտքն ու ելքը ժամանակավորապես դադարեցվել է: Տեղական համաճարակաբանական ծառայությունը ստուգումներ է սկսել՝ ժանտախտով հիվանդացության հնարավոր լրացուցիչ դեպքերը հայտնաբերելու եւ դրա տարածման ռիսկերը կանխելու նպատակով: