Շատերը խանդից, շատերը չընդգրկվելով կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել արդեն նշանակված պաշտոնյաներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ժամանակ տվեք եւ կտեսենք, իսկ ովքեր չաշխատեն, չկարողանան պահպանել սահմանված կանոնները, մեզ հետ չեն քայլելու: Եթե քննադատում եք, ապա քննադատեք կատարած աշխատանքով, ոչ թե սանրվածքը, հագուստը, խոսելու ձեւը:

Կոնկրետ խորհրդականների ու օգնականների մասին,. նախ ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ օգնել կամ խորհուրդ տալ, դա հանրային քննարկման թեմա չէ, հանգիստ եղեք: Այն մարդկանց, որոնց ընտրել եմ, ես գիտեմ՝ այդ անձինք ինչ խորհուրդ են տալու եւ ինչպես են ինձ օգնելու: Նշեմ, որ որեւէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նրանք, որոնք ձեւակերպված են եղել, բայց չեն աշխատել, ազատվելու են աշխատանքից: Նրանց, ում նշանակենք, բայց չաշխատեն, ազատվելու են»,-ասաց նա:

 Արցախի նախագահը հավաստիացրեց, որ ունենալու են շատ ուժեղ նախագահական ապարատ, որը ոչ միայն վերահսկելու է կառավարության գործունեությունը, այլեւ իր ուշադրության կենտրոնում է պահելու մեր հայրենակիցների խնդիրները:

«Իմ ձեռքը շարունակում է օդում պարզած մնալ, բոլոր  նրանք, որոնք ցանկություն ունենան, մենք համագործակցելու ենք: Մի շարք խորհրդականններ աշխատելու են հասարակական հիմունքներով»,-ասաց նա: