Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով այրվում է մոտակայքում գտնվող հագուստի խանութը։