Առողջապահության համակարգում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մնում է նույնը. Այսինքն վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իհարկե, բոլոր տեղերում կան 1-2 ազատ տեղեր եւ կարողանում ենք դրանց հաշվին ծանր եւ ծ մծայրահեղ վիճակում գտնվողներին տեղավորել: Ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային կազմում է 650 հոգի, նրանցից 44 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ շարունակվում է նոր հզորությունների մեծացումը. «Այսօր ես գնալու եմ տեսնեմ Սպիտակի եւ Մարտունու ԲԿ-ներում ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու անհրաժեշտ սարքավորումներով:

Եվս մի կարեւր հանգամանք, թե քանի քաղաքացի է տանը սպասում հոսպիտալացմանը: Այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը սպասող 11 հոգի, որից 4-ը միջին  ծանրության են, 7-ը՝ թեթեւ: Մնացած եւս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսով: Այս մասով վիճակը հարաբերականորեն կայուն է:

Ապացուցողական բազան, մեր կողմից որդեգրված կանոնների մասով օրեցօր շատանում է: Օրինակ, ԱՄՆ-ի այն նահանգներում, որտեղ դիմակ կրելը պարտադիր է եւ պահպանվում է, նկատվում է կայունացում եւ թվերի իջեցում»: