Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 6․760 է կազմել,  արդեն մեկ շաբաթ է ամենօրյա աճը մինչեւ 7 հազար դեպք է կազմում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հաղորդել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շտաբի տվյաներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 661.165-ի։ Երեք օր է օրական աճը չի գերազանցում 1 տոկոսը: