Համաճարակային կանոնների պահպանման ուղղված տարվող աշխատանքների շրջանակում հուլիսի մեկի դրությամբ կազմվել է 2827 արձանագրություն, որից Երեւան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ  ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, տասը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդները կամ ուղեւորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը՝ մինչեւ 7 տեղ մեեքնաների ուղեւորներրի եւ վարոդների կողմից դիմակ չկրելուն, երեքը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն եւ մեկը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,-ասաց նա:

Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ ցավալի է, որ այդքան տուգանքի դեպք է արձանագրվում: «Բայց մեր նպատակը տուգանելը չէ, ընդհակառակը՝ ամբողջ ուժերով փնտրել եւ չգտնել որեւէ քաղաքաղացու, որը պետք է տուգանվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսչական մարմինների գործունեությանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել եւ 40 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրել, ինչը դրական դինամկա է ենթադրում, քանի որ նախկինում 200-300 խախտումներ էին արձանագրում: Նա նշեց, որ կրկնակի սույգայցեր եւս կատարվել է:

«Տրանսպորտի ոլորտում խախտումները շարունակում են մնալ, դրանք վերաբերում են նրան, որ վարորրդները սահմանաված քանակից ավելի ուղեւորներ են տեղափոխում»,-ասաց նա եւ նշեց, որ մնացած պահանջները՝ ալկոգելի առկայությունը, գծանշումները կիրառելի են դարձել: