Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:

Նախարարը հավելեց, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործե, բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին:

«Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,-ասաց նախարարը:

Նա թվարկեց այդ 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում դրանք երեքն են, Գեղարքունիքում 1-ը, Արարատում, Լոռիում եւ Արագածոտնում՝ 2-ական, Շիրակում՝ 4-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:

Մարզը

Բնակավայրեր

Սյունիք

(ընդհանուր թվով 3 սպանդանոց)

Գորհայք

Ծղուկ

Սառնակունք

Սպանդարյան

Ծավ

Ն. Հանդ

Սրաշեն

Շիշկերտ

Մեղրի

 

 

 

Գեղարքունիք

(ընդհանուր թվով 1 սպանդանոց)

Ծափաթաղ

Ջիլ

Փամբակ

 

Արարատ

(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Դվին

Վերին Դվին

Նորաշեն

Վերին Արտաշատ

Ուրցաձոր

Վեդի

Շաղափ

Լանջանիստ

Շիրակ

(ընդհանուր թվով 4 սպանդանոց)

Արթիկ

Փանիկ

Մեծ Մանթաշ

Նոր Կյանք

Ախուրյան

Արևիկ

Կառնուտ

Ազատան

Ամասիա

Բանդիվան

Արեգնադեմ

 

Աշոցք

Սիզավետ

Բավրա

 

Լոռի

(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Գյուլագարակ

Վարդաբլուր

Գարգառ

Կուրթան

Վահագնի

Վահագնաձոր

Եղեգնուտ

Ձորագետ

Արագածոտն

(ընդհանուր թվով 2 սպանդանոց)

Ծաղկահովիտ

Վարդաբլուր

Սադունց

Կանիաշիր

Թալին

Աշնակ

Կաթնաղբյուր

Մաստարա