Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք ցորենի սերմացու չենք տալիս գյուղացուն, մենք սուբսիդավորում ենք սերմացուի ձեռք բերումը, իսկ թե ումից ձեռք բերի սերմացուն, դա գյուղացին է որոշում: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին:

Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է, որ եթե գյուղացին որոշի գնել ցորենի որակյալ սերմացու, ապա կառավարությունը կսուբսիդավորի մեկ կգ գնի մեջ 70 դրամի չափով:

«Այս ծրագիրը մշտական չի լինելու, այս ծրագիրն ունի բովանդակային կարեւոր մի առանձնահատկություն. Այսօր մեր գյուղացիները շատ հաճախ ցանում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը: Դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան բավարար միջոցներ որակյալ սերմացու գնելու համար:

Մենք այս պրոցեսով ուզում ենք ցույց տալ, որ որակյալ սերմացուի դեպքում գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն, երկրորդը, մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի ցիկլի, որ արդեն ամեն տարի ստացած իրենց հավելյալ եկամուտներից հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռքբերումը իրենց հաշվի: Այսինքն մենք 1 տարի, հնարավոր է՝ երկու տարի, յս ծրագիրն իրականացնենք, որ գյուղացիա վրա: կան տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի սերմացու ձեռք բերելու համար: Այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ բերքատվությունը շատ հաճախ ցածր է նաեւ այն պատճառով, որ 10 տարի շարունակ նույն վայրում նույն մշակաբույսն են ցանում: