Որքան էլ ասենք, որ 2018-ից հետո մենաշնորհային երեւույթները, մասնավորապես, նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, նաեւ մրցակցությունը խթանելու հետ կապված շատ անելիք ունենք: Ես տեղյակ եմ, որ ՏՄՊՊՀ-ն նույնպես լրջորեն զբաղվում է այս հարցով: Մենք պետք է ՀՀ-ից մինչեւ վերջ եւ անմնացորդ որեւէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան որակյալ եւ հնարավորինս էժան ապրանք ձեռք բերել:

20118-ից հետո եւ բենզինի, եւ դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը շատ դժկամությամբ էր արձագանքում: Հիմա նույնպիսի արագությամբ են արձագանքում թե գների նվազմանը, թե բարձրացմանը»,-ասաց Փաշինյանը: