Երբ քաղաքացին բենզալցակայանում վճարում է 5 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրը իրոք 5 լիտր է, իսկ պրեմիումը իրոք պրեմիում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ մենք նաեւ օրենսդրական փոփոխություն արեցինք, որովհետեւ պարզվեց, որ եթե ուզում ես բենզալցակայանում ստուգես՝ ճիշտ բենզին է լցնում, թե ոչ, պետք է 3 օր առաջ իրեն տեղյակ պահես, որ գալու ես ստուգես»,-ասաց նա:

Նաեւ նշվեց, որ նոր տեխնոլոգիա պետք է ներդնեն, որը իրար կկապի լիցքավորումը եւ հդմ կտրոն տպելը: