Խաչատրյան քույրերի քրեական գործը, որոնք մեղադրվում են նախնական համաձայնությամբ խմբի կազմում իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքային դատարանում քննվելու է փակ ռեժիմում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Եթե Գլխավոր դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը եւ քույրերի գործն ուղարկի դատարան, ապա այն քննվելու է լրատվամիջոցների եւ ունկնդիրների համար փակ ռեժիմում, քանի որ պետական մեղադրողը համապատասխան միջնորդություն է ներկայացնելու՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործի նյութերում բազմիցս հիշատակվում է դուստրերի նկատմամբ հոր կողմից ծաղրի ու բռնությանն մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կրտսեր քրոջ գործը բժշկական բնույթի միջոցներ նշանակելու մասին որոշման հաստատման դեպքում «առավել եւս» փակ ռեժիմում է քննվելու:

«Բայց մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, այնպես որ՝ հնարավոր է, որ գործը երկրորդ անգամ վերադարձվի քննչական մարմիններին»,- հստակեցրել է աղբյուրը:

ՌԴ Քրեադատավարական օրենսգրքի 241 հոդվածի համաձայն՝ քրեական գործի դատաքննությունը փակ ռեժիմում է անցկացվում այն դեպքում, եթե նյութերում տեղեկություններ կան սեռական անձեռնմխելիության եւ անհատի սեռական ազատության դեմ հանցագործությունների եւ այլ հանցագործությունների մասին, ինչը «կարող է հանգեցնել քրեական դատավարության մասնակիցների ինտիմ կյանքի մասին տեղեկությունների հրապարակայնացման կամ տեղեկությունների, որոնք նվաստացնում են պատիվն ու արժանապատվությունը»: Բժշկական բնույթի միջոցներ ընտրելու վերաբերյալ դատական նիստերը նույնպես փակ ռեժիմում են ընթանում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Խաչատրյան քույրերի գործով նյութերը Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից կրկին փոխանցվել են վերստուգիչ մարմնին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ եթե գլխավոր դատախազը հաստատի դրանք, ապա մինչեւ ամառվա վերջ նյութերը կուղղվեն մայրաքաղաքի դատարաններից մեկը քննության համար։

Աղջիկների գործողությունները քննությունը որակվել են որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն: Ընդ որում՝ կրտսեր քրոջը վերաբերող նյութերը առանձնացվել են հիմնական գործից, քանի որ նա ավելի վաղ փորձագետների կողմից անմեղսունակ էր ճանաչվել նրան վերագրվող հանցագործության պահին։ ՔԿ-ն պնդում է, որ նրա նկատմամբ անհրաժեշտ է բժշկական բնույթի միջոցներ կիրառել, քանի որ նա հարկադիր բուժման կարիք ունի։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Խաչատրյան քույրերը, նրանց պաշտպանները, ինչպես նաեւ տուժած կողմը ծանոթացել են աղջիկների հոր՝ Միխայիլ Խաչատրյանի սպանության գործի բոլոր նյութերին: Քույրերի փաստաբանները պնդում են, որ լրացուցիչ քննությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ աղջիկները պաշտպանում էին իրենց կյանքը հոր ոտնձգություններից: Քրեական գործը բաղկացած է 28 հատորից։