Ադրբեջանցի լրագրողը, ով մահացել է կորոնավիրուսից, մահվանից առաջ նամակ է թողել հարազատներին՝ պատմելով հիվանդանոցի դաժան պայմանների մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սոցցանցերում տարածվել է AzTV-ի աշխատակից Սամիր Նաջաֆզադեի ձայնագրությունը:   

Ձայնային հաղորդագրությունում նա հայտնել է, որ անհնար է բուժվել այդ հիվանդանոցում: «Այստեղ սարսափելի է, չկա զուգարան, չկա ջուր: Այլ հիվանդ պացիենտներ բղավում են»,-պատմել է Նաջաֆզադեն: Ընդ որում, նրա ձայնի ֆոնին լսվում են խեղդվող հիվանդների ձայներ:

Նա հայտնել է նաեւ, որ խեղդվում է եւ չի կարողանում շնչել առանց թթվածնային դիմակի: Մի քանի օրից նա մահացել է:

Լրագրողներին հաջողվել է պարզել, որ Սամիրը բուժվել է Սեմաշկոյի թիվ 1 բուժկենտրոնում: Ավելի վաղ այլ պացիենտներ բողոքել են այդ հիվանդանոցի պայմաններից: