Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: Այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Այդոս Ուքիբայը:

«Ես լավ նորություն ունեմ: Այսօր Ելբասիի (ազգի առաջնորդ) հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: Բժիշկների խորհրդով Նուրսուլթան Նազարբաեւը շարունակում է մնալ ինքնամեկուսացման ռեժիմում, հեռահար աշխատել եւ շատ ժամանակ տրամադրել մաքուր օդին զբոսանքին»,-գրել է նա Twitter-ի իր էջում: