Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ, բնականաբար, կան պայմանավորված համավարակով, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք եւ կներկայացնենք հանրությանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ ՊԵԿ-ից Դավիթ Անանյանից հետ աշխատանքից ազատվելու մասշտաբային դիմումներ են եղել, նա պատասխանեց. «Պարոն Անանյանի հեռանալուց հետո ՊԵԿ-ում աշխատանքից ազատվելու մասշտաբային դիմումներ չեն եղել, իսկ կադրային քաղաքականությանը անդրադառնում ենք ընթացքում՝ գնահատելով յուրաքանչյուրի աշխատանք։ որակն ու արդյունավետությունը: Որեւէ որոշում անձնավորված չի կայացվում»: