Ամերիկյան Օքլենդում (Կալիֆոռնիա նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է նվազագույնը 4 մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքային ոստիկանությունը:

«Օքլենդի ոստիկանության բաժանմունքը հրաձգության հետ կապված օգնություն է ցույց տալիս Կալիֆոռնիական ճանապարհային պարեկին: Ներկայումս տեղեկություններ կան 4 տուժածների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն ներկայացվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: