Մենք այսօր արձանագրում ենք, որ ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ, բայց պետք է փաստենք, որ այն որակը, որ այսօր ունենք, այդ որակով ընդհանրապես բավարարված չենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք անգամներով պետք է որակը բարձրացնենք: Իհարկե, լավ կլինի, որ դրսից ընկերություններ գան՝ իրենց հետ բերելով նոր մշակույթ, նոր ստանդարտներ, բայց պետք է հասնենք նրան, որ նաեւ մեր հայկական ընկերությունները շինարարություններ իրականացնեն այլ երկրներում:

Մինչեւ հիմա Հայաստանում շինարարության նկատմամբ կա, կներեք, խորհրդային շրջանում մի այդպիսի բառ կար՝ փոդրաթչիության տրամաբանության մեջ էր: Մենք շինհրապարակից սկսած խնդիր ունենք: Մեր շինհրապարակները շատը հաճախ ավելի շատ աղբանոցի են նման, քան գործունեությունը ծավալելու տեսակի: Մենք պետք է ստանդարտները բարձրացնենք՝ բանվորի հագուստից սկսած, պաշտպանության միջոցով վերջացրած: Շինհրապարակի որակը քաղաքակրթական նշանակություն ունեցող  հարց է, դա վերաբերմունք է մարդկանց, բանվորին: Այն երկրում, որտեղ կա քամահրական վերաբերմունք բանվորին, դա լուրջ բովանակային պրոբլեմ է»,-ասաց Փաշինյանը: