Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱՆ ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

IRINN հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2652 նոր դեպք, մահացել է 148 մարդ:

Ընդանուր առմամբ վարակվածների թիվը հասնում է 232 863-ի, զոհերի թիվը՝ 11 106-ի: