Պետդումայի բնական պաշարների, գույքի եւ հողային հարաբերությունների հարցերով կոմիտեն խորհրդարանի ստորին պալատին հանձնարարել է վավերացնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գործարքների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը, որը ստորագրվոլ է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը Պետդումա էր ներկայացրել ՌԴ նախագահը:

Կոմիտեն փաստաթղթի համակատարողն է: Նախատեսվում է, որ Պետդուման համաձայնագրի վավերացման հարցը կքննի հուլիսի 7-ի նիստում:

Համաձայնագիրն ուղղված է ԵՏՄ շրջանակում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազատ շրջանառության ապահովման համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ փոխշահավետ առեւտրատնտեսական մեխանիզմների կազմավորմանը՝ ուղղված Միության անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը եւ նրանց փոխգործակցությանը այս ոլորտում արդյունավետ միջոցների մշակման նպատակով, նշված է պարզաբանող գրառման մեջ:

Փաստաթուղթը որոշում է ԵՏՄ շրջանակում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ կապված գործարքների իրականացման առանձնահատկությունները եւ տարածվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գործունեության հետ կապված իրավահարաբերությունների վրա, որոնք գրանցված են որպես թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ կապված գործարքներ իրականացնող անհատ ձեռներեցներ: