Բոտսվանայում ջրելատեղում առեղծվածային կերպով սկսել են հարյուրավոր փղեր սատկել:

Ինչպես հայտնում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Մեծ Բրիտանիայում տեղակայված National Park Rescue բարեգործական կազմակերպության բնության պահպանության ծառայության տնօրեն Նայլա ՄքՔենին, սատկած կենդանիների թիվը հասել է մինչեւ 350-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղի բնակիչների խոսքով՝ փղերի շրջանում մահերի թիվը կարող է շարունակել աճել:

ՄքՔենը կոչ է արել հետաքննել դրա պատճառը՝ իրավիճակն անվանելով «աղետալի անհետացում»:

Հետազոտությունները ցույց են տվել, որ պատճառը սիբիրյան խոցը կամ մարդկանց կողմից թունավորումը: