«Ֆայն Քարս օֆ Արմինիա» ավտոսրահը նշում է իր 1 ամյակը։ Այդ կապակցությամբ, միայն 3 օր՝ հուլիսի 2-ից 4-ը,  ավտոսրահն առաջարկում է մինչեւ 3,500,000 ՀՀ դրամ զեղչ, մինչեւ 500,000 ՀՀ դրամ քեշբեք բոլորովին նոր Jeep, Alfa Romeo, Fiat, Dodge RAM ավտոմեքենանրի համար, ինչպես նաեւ 20% զեղչ տեխսպասարկման եւ պահեստամասերի համար։

«Ֆայն Քարս օֆ Արմինիա» ավտոսրահը իտալական  “Fiat Chrysler Automobiles”  ընկերության պաշտոնական ներկայացուցիչն  է Հայաստանում եւ հանդիսանում է Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ ցուցասրահը, որտեղ միաժամանակ մի քանի բրենդներ են ներկայացված — Jeep, Alfa Romeo, Fiat, Fiat Professional, Chrysler, Dodge եւ RAM:

“Fiat Chrysler Automobiles”  գրուպի կարգախոսն է - դիզայն, կատարողականություն, հարմարավետություն եւ մատչելիություն։

Ընկերությունը տրամադրում է նաեւ տեխսպասարկում եւ հետվաճառքային ծառայություն, որը ներառում է տեխնիկական, էլեկտրական մասերի հետ կապված խնդիրների բազմապիսի լուծումներ ավտոսրահին կից տեղակայված նորոգման կետում, ինչպես նաեւ  առաջարկում է Trade-In։

Տնօրենի խոսք։

Ընկերության նպատակն է յուրովի սպասարկել հայկական սպառողին, առաջարկել շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնող մոդելներ եւ ընտրության հնարավորություն տալ մեր հաճախորդներին՝ առաջարկելով մոդելներ, որոնք հասանելի են թե՛ միջին կարգի, եւ թե՛ շքեղություն նախընտրող հաճախորդներին։ «Ֆայն Քարս օֆ Արմենիա»  ընկերությունը ներկրում է միմիայն Եվրո6 ստանդարտի մոդելներ, որոնք CO2 արտանետումների ծավալը հասցնում են նվազագույնի եւ համապատասխանում են ամերիկյան եւ եվրոպական անվտանգության ամենաբարձր չափանիշներին։ Հայաստանի ժողովուրդը իր հարուստ եւ հնագույն մշակույթով արժանի է ունենալ ընտրություն, եւ մենք վճռական ենք տրամադված այն ապահովել մեր արտադրանքի եւ ծառայությունների լայն տեսականիով: Մենք հավատում ենք  արդյունավետությանը, առաջատար տեխնոլոգիային, որակի ապահովմանը եւ ամենից շատ հաճախորդների գոհունակությանը: Այս հիմնարար հիմնասյուների իրականացումը կարեւոր է մեր տեսլականի եւ հաջողության համար: Մեր ժամանակակից ցուցասրահը եւ վաճառքի սպասարկման կետը ձեզ տարբերվող տպավորություն կհաղորդեն: Մենք ողջունում ենք մեր հաճախորդներին մարտահրավեր նետել մեզ, քանի որ ձգտում ենք բավարարել նրանց պահանջները:

Հրավիրում ենք ձեզ այցելել եւ փորձարկել ձեր նախընտրած մոդելի ավտոմեքենան:

«Ֆայն Քարս օֆ Արմինիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն՝ Մ․ Աղիլի