ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 50 655 եւ մահվան 645 նոր դեպք է գրանցվել: Նման տվյալներ է ներկայացնում Ջոն Հոփքինսկի անվան համալսարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկ օր առաջ գրանցվել է վարակման 44 766 եւ մահվան 1277 նոր դեպք:

Պանդեմիայի ողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 2 686 587 եւ մահվեն ավելի քան 128 000 դեպք: Ապաքինվել է 730 000 մարդ:

Աշխարհում վարակվածների թիվը հասնում է 10,7 միլիոնի, ավելի քան 516 000 մարդ մահացել է: