Ամերիկացի գործարար, Tesla-ի եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը 62․5 միլիոն դոլարով վաճառքի է հանել իր չորս առանձնատները Լոս Անջելեսում (Կալիֆորնիա նահանգ),  գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Business Insider-ը։

Պարբերականի տվյալներով՝ ձեռներեցն արդեն համաձայնել է վաճառել իր առանձնատները շինարարական ընկերությանը, որի սեփականատերը գործարար Արդի Թավանգարյանն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը 29 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր տներից մեկը:

Հիշեցնենք, որ Մասկը հայտարարել էր, որ նախատեսում է վաճառել իր ողջ ունեցվածքը: