Երեւանի շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Այս մասին հայտնում են ԱԺ ԿԳՄՍ նախարարությունից:

Այն կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, եւ կտեւի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ:

«Այս նախաձեռնությունը, նախեւառաջ, նպատակ ունի եւս մեկ հարթակում համախմբել Հայաստանն ու սփյուռքը, ստեղծել նոր կապեր ու կյանքի կոչել համահայկական շախմատային աշխարհի գաղափարը: Կարծում եմ՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում, եւ՛ սփյուռքում այս մրցաշարն ուրախությամբ կընդունվի եւ կներգրավի լայն շրջանակների»,-խոսելով նախաձեռնության մասին՝ ասել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաեւ մրցանակներ կանանց, մինչեւ 14, 12 եւ 10 տարեկանների, վետերանների, մինչեւ 2000 վարկանիշ ունեցողների համար:

Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկա են որոշ պայմաններ: Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաեւ հայտ ուղարկել  թիմին: