Ճապոնացի հետազոտողները էլեկտրոնային դեվայսներ են ստեղծում, որոնք մարդկանց թույլ են տալիս հասկանալ կենդանիներին: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, շփման պրոցեսը հիմնված կլինի կենդանիների մտքերի «վերբալացման» վրա:

Ճապոնիայում հրապարակել են գիտական թեմայով «Սպիտակ գիրք», որում երկրի կառավարությունը կանխատեսում է, թե ինչպես է մինչեւ 2040 թվականը տեխնոլոգիական պրոցես տեղի ունենալու: Կետերից մեկն այն է, որ մարդիկ իրենց ընտանի կենդանիների հետ շփման մեջ նոր մակարդակի դուրս կգան:

«Ուղեղի մեջ հատուկ էլեկտրոդներ են փոխպատվաստվում, որոնք հաշվում են նեյրոնային ակտիվության ազդանշաններն ու թույլ տալիս թվայնացնել ուղեղի աշխատանքի արդյունքները»,-ասել են մշակողները՝ հավելելով, որ Ճապոնիայում կենդանիների մտքերի վերբալացման աշխատանքներ են տարվում: