Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Իջեւանում եւ Դիլիջանում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 20 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 5 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 26, թաղանթապատված դիմապակիով՝ 4, հետախուզման մեջ գտնվող 2 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթեւեկության անվտանգությամբ մտահոգ` մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները շարունակվում են։