Կոտայքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը՝ շուրջ 1.5կմ երկարությամբ ամբողջովին կասֆալտապատվի այս տարի՝ հիմնովին կփոխվեն նաեւ կից ջրահեռացման համակարգերն ու լուսավորություն կանցկացվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, հվելել է. «Անցյալ տարի լիովին փոխել ենք ճանապարհի տակով անցնող խմելու ջրագծերն ու մյուս կոմունիկացիաները, որպեսզի հետագայում ճանապարհի հատվածական հատումներ թույլ չտանք։

Այս ծրագիրը նույնպես հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից. 292մլն ՀՀԴ միջոցներ կուղղվեն այն իրականացնելուն (45%/55% համաֆինանսավորմամբ):

Այս ճանապարհով է անցնում դեպի Կոտայքի պատմամշակութային գոհարներից մեկը՝ Թեղենյաց վանական համալիր տանող ուղին. հիմնանորոգվող հատվածը մեկնարկում է գյուղի կենտրոնական հրապարակից եւ ձգվում է մինչեւ գյուղեզր։ Վանական համալիր ձգվող՝ շուրջ 2.5կմ գրունտային ճանապարհը եւս կհարթեցվի եւ հողային աշխատանքների միջոցով անցանելի կդարձվի մեքենաների համար։

Գյուղի վերեւում՝ անտառափեշին կկառուցվի խոշոր տուրիստական ավտոբուսների համար նախատեսված կայանատեղի։

Ներգնա եւ ներքին զբոսաշրջային օպերատորներին՝ ի գիտություն»: