ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 2-ին, կազմել է 483.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.84 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.47 դրամ (աճել է 4.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.97 դրամ (աճել է 6.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.88 դրամ (աճել է 0.09 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  283.15 դրամ, ոսկի՝ 27,522.8 դրամ, պլատին՝ 12,789.74 դրամ: