Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում որոշում կայացրեց, որով «Ափսթարթ լաբ» ՍՊԸ-ն ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 110 000 000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 000 դրամից (առաջին տարում) մինչեւ 650 000 դրամ (հինգերորդ տարում) միջին ամսական աշխատավարձով:

Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 90 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՍՊԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: