Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հեռագիր է ուղարկել օդանավակայաններին եւ ավիաընկերություններին, որում նշվում է օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի արգելքի երկարացման մասին:

«Մինչեւ 31.07.2020 տեղական ժամանակով 23:59  Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ժամանակավոր սահմանափակում է գործում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար»,- նշվում է հեռագրում: ՌԲԿ-ն ունի փաստաթղթի պատճեն, որի իսկությունը հաստատել է աղբյուրը կառավարությունում, Դոմոդեդովոյի եւ S7-ի ներկայացուցիչները:

Նման հեռագրեր թողարկվում են մարտի 27-ից հետո ամեն ամիս, երբ կառավարությունը դադարեցրեց միջազգային պլանային եւ չարտերային թռիչքները կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այդպես, խոսքը ոչ միայն Ռուսաստան մուտքի սահմանափակման մասին է, այլ նաեւ՝  արտասահմանյան երկրներ մուտքի արգելքի: Ըստ ՌԲԿ զրուցակցի՝ եթե որոշումներ ընդունվեն միջազգային հաղորդակցության բացման վերաբերյալ, ապա ավիաընկերություններին եւ օդանավակայաններին նոր հեռագրեր կուղարկվեն։