Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների երթեւեկության եւ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երեւան քաղաքի Կ․Ուլնեցու եւ Է․Հասրաթյան փողոցների խաչմերուկի հատվածում՝ Է․Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը 2020 թ. հուլիսի 3-ին կվերակառուցվի եւ կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

Նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ։