Tesla ընկերությունը կօգնի կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի ստեղծման գործում, որը մշակում է Գերմանիայում CureVac ընկերությունը: Այս մասին Twitter-ի իր էջում Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է, որ զբաղվում է այսպես կոչված РНК պրինտերի մշակմամբ: Համաճարակների նկատմամբ պատրաստակամության ապահովման ոլորտում նորարարությունների հարցով կոալիցիան (CEPI) այդ նախագծի համար տրամադրել է 34 մլն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայում հետազոտությանը կմասնակցի 18-60 տարեկան 168 մարդ: Հետազոտության նպատակն է որոշել օպտիմալ չափաբաժինն ու գնահատել անվտանգությունը, ինչպես նաեւ դեղամիջոցի իմունային պատասխանը:

Պատվաստանյութի մշակումը սկսվել է տարեսկզբին: