Իսրայելը ստիպված է վերադառնալ սահմանափակումների քաղաքականությանը` COVID-19-ի դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով, հատուկ հեռուստաուղերձում հայտարարել է վարչապետ Բենջամին Նեթանյահուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շաբաթվա սկզբին մենք ունեինք օրական մոտ 450 հիվանդ, այժմ՝ մոտ 1000: Կիրակի օրվանից մինչ օրս օրական հայտնաբերված հիվանդների թիվը կրկնապատկվել է... Ծանր հիվաների թիվը նույնպես աճում է... Մենք ստիպված ենք վերադառնալ սահմանափակումների քաղաքականությանը` այս աճը զսպելու համար»,- հայտարարել է վարչապետը:

Նեթանյահուն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար նախարարների կաբինետը որոշում է կայացրել սահմանափակել զանգվածային միջոցառումների մասնակիցների թիվը: «Բարերում, ակումբներում եւ հանդիսությունների սրահներում կարող է հավաքվել մինչեւ 50 մարդ, տանը` մինչեւ 20 մարդ»,- պարզաբանել է վարչապետը: