Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 2-ին, ժամը 14։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Պարոնյան փողոցի թիվ 73 տան դիմաց այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են փայտյա տնակ և խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 15:07-ին: Այրվել են ինքնաշեն փայտյա տնակ (մոտ 30 քմ) և 3000 քմ խոտածածկույթ: