Կալիֆոռնիական համալսարանից գիտնականների խումբը ձեռնոց է մշակել, որը թարգմանում է ամերիկյան ժեստերի լեզուն:

UCLA թիմը, որն իր հետազոտությունը հրապարակել է Nature Electronics ամսագրում, հայտնել է, որ ձեռնոցը պարունակում է թվային հաղորդիչներ, որոնք նույնականացնում են ամեն բառը, արտահայտությունը կամ տառ եւ թարգմանում այն:

Սարքը ներառում է նաեւ հավելյալ հաղորդիչներ, որոնք ամրացված են օգտատիրոջ դեմքին դեմքի արտահայտությունը գրանցելու համար:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուն Չենը, ասել է, որ այդպիսով հույս ունեն օգնել մարդկանց՝ հասկանալ ժեստերի լեզուն եւ ինքնուրույն սովորել այն: