Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։

«Waldheim International»-ի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնում են, որ նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ  դիմակներ են արտադրում։ 30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։

Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։

Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։