Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 13։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել` 13:58-ին:

Վաչե Պարտիզունու փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում այրվել են տնտեսական իրեր, կուտակած աղբ (մոտ 30 քմ), մոտ 1000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել 4 խաղողի վազ և 2 պտղատու ծառ, իսկ Սարյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել 9 խաղողի վազ և 3 պտղատու ծառ: