Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք կյանքին վերադարձը մինչեւ հաջորդ տարվա փետրվար քիչ հավանական է:

«Ի՞նչ է նորմալ կյանքը: Դրանք համերգներ են, թռիչքներ, լիաժամ աշխատանքի, լիարժեք հանգիստ: Ըստ իս՝ քիչ հավանական է, որ մինչեւ փետրվար դա տեղի ունենա: Վիրուսի փոխանցման շղթան պետք է կտրվի»,- ասել է Մուրաշկոն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ է շարունակել դիմակ կրել փողոցում՝ նախարարը դրական պատասխանել է տվել։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, «ամեն ինչ կախված է իրավիճակից. եթե մոտակայքում մեծ թվով մարդիկ չկան, կարելի է առանց դրա, օրինակ՝ ամառանոցում»: «Բայց եթե մենք խոսում ենք փակ տարածքների, քաղաքի փողոցներով քայլելու մասին, այստեղ դիմակ կրելն արդարացված է: Նաեւ պետք է հաշվի առնել, որ սա օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակ է, իսկ դիմակը խոչընդոտ է, այն պահում է վիրուսը: Մի քանի ժամ հետո դիմակները փոխելու կանոններ կան, պետք է հետեւել այս կանոններին»,- շեշտեց նախարարը:

Նա նշել է, որ «վարակը դեռ լիովին դեղագործականորեն վերահսկելի չէ, եթե հայտնվի մի միջոց, որի դեպքում մենք 100 տոկոսով վստահ կլինենք՝ ինչպես կանխարգելման, այնպես էլ բուժման համար, եւ հատկապես երբ կոլեկտիվ իմունիտետ հայտնվի, դիմակները հնարավոր կլինի հանել»: