Ալաբամայում կորոնավիրուսով հիվանդ ուսանողները մասնակցել են երեկույթների ամբողջ քաղաքում եւ դրա արվարձաններում՝ միտումնավոր փորձելու վարակվել COVID-19-ով։ Իշխանությունների խոսքով՝ դա նոր մտահոգիչ չելինջի մասն էր, հաղորդում է USA.one-ը։

Քաղաքային խորհրդի անդամ Սոնյա Մաքինստրին ասել է, որ ուսանողները կազմակերպում են «COVID-երեկույթներ» եւ հրավիրում վարակված ծանոթներին, որպեսզի ստուգեն՝ ով ավելի արագ կվարակվի պոտենցիալ մահացու վիրուսով։ Ընդ որում՝ որոշ հյուրեր անգամ տեղյակ չեն, որ մասնակցում են ռիսկային խաղի։ «Նրանք գումար են դնում անոթի մեջ, փորձում վարակվել կորոնավիրուսով, իսկ նա, ով կհիվանդանա առաջինը, կստանա ամբողջ անոթը դրա պարունակությամբ,-պարզաբանում է Մաքինսթրին։-Այդ ամենն անհեթեթություն է»։

Տուսկալուզայի հրշեջ ծառայության ղեկավար Ռենդի Սմիթը հայտնել է քաղաքային խորհրդին, որ ուսանողների ոչ խելամիտ վարքի մասին տեղեկատվությունը հաստատվել է։ «Նախ մենք կարծում էինք, որ դրանք միայն ասեկոսեներ էին,-հայտարարել է Սմիթը,-սակայն այնուհետեւ ավելի մանրակրկիտ ենք ուսումնաիրել հարցը եւ ամեն ինչ հաստատվել է»։ Դեռեւս հայտնի չէ՝ հաջողվե՞լ է արդյոք COVID-երեկույթների ժամանակ վարակված ուսանողներին վարակել մյուս հյուրերին։