Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման 4 դեպքը բերովի է: Լրագրողներին այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժգծով տնօրեն Մարինա Էզգուբայան:

«Կորոնավիրուսի բոլոր 4 դեպքերը բերովի են եւ կապված չեն ներքին փոխանցման հետ: Երկուսը բեռնատարների վարորդներ են, եւս երկուսը՝ սովորական քաղաքացիներ, որ ժամանել են այլ երկրներից»,- «Նովոստի-Գրուզիայի» փոխանցմամբ՝ ասել է Էզգուբայան:

Ներկայումս Վրաստանի կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 107 մարդ:

Վրաստանում փետրվարի 26-ից հուլիսի 3-ը լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 943 դեպք: Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքներից մահացել է 15 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 821, ինչը գրանցված բոլոր դեպքերի 87 տոկոսից ավելին է:

Շարունակում են կարանտինի մեջ մնալ 3 080, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 242 պացիենտներ: