Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլդիրը հայտարարել է, որ Ստամբուլի կոնվենցիայի ստորագրումը սխալ էր, գրում է Exit News-ը՝ վկայակոչելով թուրքական Duvar թերթը։

Ստամբուլի կոնվենցիան, որը հայտնի է նաեւ որպես կանանց նկատմամաբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Կոնվենցիա, ստորագրվել է Ստամբուլում 2011 թվականի մայիսի 11-ին: Կոնվենցիան նպատակ ունի կանխել բռնությունը, պաշտպանել զոհերին եւ դադարեցնել հանցագործների անպատժելիությունը: Թուրքիան առաջին երկիրն էր, որը վավերացրել է կոնվենցիան, եւ այժմ այն ​​ստորագրվել է 45 երկրի կողմից:

Կոնվենցիան առաջին իրավաբանորեն պարտադիր գործիքն է, որը ստեղծում է համապարփակ իրավական հիմք է ստեղծում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համար: Նա կանանց նկատմամբ բռնությունը բնութագրում է որպես մարդու իրավունքների ոտնահարում եւ խտրականության ձեւ: Այն նաեւ սահմանում է սեռի բնորոշում որպես «սոցիալապես կառուցված դեր, վարքագծի մոդելներ, գործողություններ եւ ատրիբուտներ, որոնք տվյալ հասարակությունը հարմար է համարում կանանց եւ տղամարդկանց համար:

Սա նաեւ մի շարք իրավախախտումների քրեականացում է ներառում, այդ թվում՝ հոգեբանական բռնության, բռնաբարության, առանց համաձայնությամբ սեռական գործողություն, հարկադիր ամուսնությունը, կանանց սեռական օրգանները վնասող վիրաբուժական վիրահատությունները, հարկադիր աբորտները եւ հարկադիր ստերիլիզացումը: Այն նաեւ նախատեսում է, որ սեռական ոտնձգությունները պետք է ենթարկվեն քրեական կամ իրավական պատժի։

Քուրթուլդիրն ասել է, որ «Ստամբուլի կոնվենցիայի ստորագրումը սխալ էր... Այդ տեքստում երկու կարեւոր կետ կա, որոնց վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք եւ որոնք չեն համապատասխանում մեզ: Դրանցից մեկը գենդերային հարցն է, իսկ մյուսը՝ սեռական կողմնորոշման նախապատվությունը»:
Ըստ նրա՝ ԱԶԿ-ի շատ անդամներ աջակցում են իր դիրքերին եւ «տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունները մեր սովորույթների հիմնական խնդիրներից են Թուրքիայի իրավական համակարգում»: Ընդ որում, նա կարծում է, որ Թուրքիայում ընտանեկան բռնության դեպքերը չեն ավելանա, եթե Անկարան հետ վերցնի իր ստորագրությունը:

2018 թվականի նոյեմբերին Եվրոպայի խորհուրդը հայտարարությամբ էր հանդես եկավ կոնվենցիայի քննադատության կապակցությամբ: Նշվում էր, որ, «չնայած հստակ սահմանված նպատակներին, մի շարք կրոնական եւ ուլտրապահպանողական խմբավորումներ կեղծ պատմություններ են տարածում Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ»:

«Կոնվենցիան միանշանակ չի վերաբերում  գենդերային տարբերությունների դադարեցմանը տղամարդկանց եւ կանանց միջեւ: Կոնվենցիան չի ենթադրում, որ կանայք եւ տղամարդիկ պետք է լինեն «նույնը», եւ, ընդ որում, այն չի ձգտում կարգավորել ընտանեկան կյանքը կամ կառույցները, այն ընտանիքի բնորոշում չի պարունակում եւ չի նպաստում ընտանեկան միջավայրի որոշակի տիպի»:

Թուրք կանանց մոտ 40 տոկոսը տառապում է ընտանեկան բռնությունից: WEF-ի գենդերային խզման վերջին ինդեքսում Թուրքիան 130-րդ տեղը 153 երկրների շարքում։