Հունաստանը զբոսաշրջիկների ընդունման նոր կանոններ է սահմանում: Հունաստան այցելելու համար անհրաժեշտ կլինի անկետա լրացնել եւ ստանալ շտրիխ կոդ, հաղորդում է АТОР-ը:

Անկետան պետք է լրացնել թռիչքից 48 ժամ առաջ հատուկ ձեւով՝ The Passenger Locator Form, PLF: Հատուկ կայքում տեղադրված անկետայում զբոսաշրջիկը պետք է նշի օդանավակայանը, ժամանման վայրն ու Հունաստանում գտնվելու ժամկետները, ինչպես նաեւ կոնտակտային տվյալներ: Անկետան կարելի է լրացնել անգլերենով կամ գերմաներենով:

Ներկայացված տվյալները ստուգում է փորձագետների խումբը:

Շտրիխ կոդերը սքանավորվում են թղթային կրիչների կամ բջջային սարքերի վրա ժամանման կետերում՝ օդանավակայաններ, նավահանգիստներ, ցամաքային սահմաններ: