Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ դիմակով է հայտնվել հանրության առջեւ: Սաքսոնիա-Անհալտի վարչապետ Ռայներ Հազելոֆը լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Ներկելը դիմակներով են։

Հազելոֆի դիմակի վրա Սաքսոնիա-Անհալտի զինանշանն է, իսկ Մերկելի դիմակը զարդարում է ԵՄ Խորհրդում Գերմանիայի նախագահության պատկերանշանը:

Ավելի վաղ Մերկելին հարցրել էին, թե ինչու նա դիմակով չէր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մեզեբերգ ամրոցումկայացած հանդիպման ժամանակ:

Մերկելը նշել էր, որ իրեն դիմակ պետք չէ, եթե նա հետեւում է սոցիալական հեռավորության կանոններին: «Երբ խանութ եմ գնում, դուք ինձ չեք տեսնում: Հակառակ դեպքում դուք ինձ կտեսնեիք դիմակով։ Բայց ես ձեզ չեմ ասի, թե երբ եմ ես գնումների գնում եւ ուր»։