«Ջրահարսի» արձանը Կոպենհագենում կրկին վանդալների զոհ է դարձել։ Բրոնզե արձանի վրա ներկով գրել են «ռասիստ ձուկ» բառակապակցությունը։

Արձանը ստեղծվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի պատվին: Այն գտնվում է Կոպենհագենի նավահանգստի մուտքի մոտ: «Ջրահարսը» հաճախ է վանդալների թիրախ դառնում, ովքեր ավելի վաղ գլխատել եւ ներկել էին արձանը։

Մոննեապոլիսում աֆրիկացի ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ռասայական արդարության բողոքի ցույցերի լույսի ներքո բազմաթիվ արձանները եւ հուշարձաններ են վանդալների զոհ դառնում։