Ես չեմ կարծում, որ Հայաստանում եղել է, կա կամ կլինի կամիկաձե իշխանություն, ինքնասպանության գնացող իշխանություն, որը կմտածի Հայաստանում հակառուսական տրամադրություններ  գեներացնելու մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդֆրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կանի ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները:

«Փորձեր, իհարկե, արվում են, արվում են շանտաժի լեզվով, սպառնալիքների լեզվով խոսել Ռուսաստանի հետ, տալ եթեր ՌԴ-ում ինքնահռչակ ընդդիմության ղեկավարին, իսկ ՌԴ-ում բավական սպեցիֆիկ են վերաբերվում, երբ ռազմավարական դաշնակից պետության պետական լրտվամիջոցով եթեր են տալիս մի սուբյեկտի, որը պետական համակարգում մերժված է:

Ես կարծում եմ, որ սա Փաշինյանի լրագրողական փորձառությունից բխող գործունեությունը էորը բավականին արդյունավետ է աշխատել՝ եկեք ես տամ վատ տեղեկատվություն, թող գան ինձ խնդրեն, որ ես դա այլեւս չտամ, դրա դիմաց կստանամ ինչ-որ բաներ: Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել շանտաժի լեզվով: Դա յն պետությունը չէ, Ռուսաստանը Հայաստանի համար ներկայացնում է ռազմավարական, կենսական նշանակություն ունեցող գործընկեր պետություն»,-ասաց Ղազինյանը: